Ինչպե°ս ընտրել SSL սերտիֆիկատ

Եթե Դուք ֆիզիկական անձ եք և պատրաստվում եք ձևակերպել SSL սերտիֆիկատ Ձեր կայքի դոմեյնի համար, ապա Դուք կարող եք ձեռք բերել DV Certum Commercial SSL սերտիֆիկատը. Դա ամենամատչելի տարբերակն է: Եթե Ձեր հիմնական դոմեյնը ունի շատ ենթադոմեյներ, ապա այդ ենթադոմեյները պաշտպանելու համար, Ձեզ անհրաժեշտ կլինի Certum Commercial SSL Wildcard սերտիֆիկատը: Եթե Դուք տնօրինում եք մի շարք դոմեյներ, ապա Ձեզ ամենաշահավետ տարբերակը կլինի SAN Certyfikat Commercial SSL սերտիֆիկատը:

 

Եթե Դուք գրանցում եք սերտիֆիկատ ընկերության համար, ապա ավելի ճիշտ կլինի գրանցել OV Certum Trusted SSL սերտիֆիկատը: Եթե ընկերությունը ունի մեծ քանակությամբ ենթադոմեյներ, ապա գրանցեք Certum Trusted SSL Wildcard սերտիֆիկատը: Իսկ եթե ունեք մի շարք դոմեյներ, ապա ամենաշահավետ տարբերակը կլինի SAN Certyfikat Trusted SSL:

 

Եթե Դուք ներկայացնում եք խոշոր ընկերություն կամ շատ հեղինակավոր ինտերնետ ռեսուրս, ապա օգտվեք ընդլայնված վավերացման տարբերակով` CERTUM Premium EV SSL. Տվյալ տեսակի սերտիֆիկատ գրանցելուց հետո, Դուք ստանում եք նաև "green bar" ստատուս Ձեր կայքի համար: