SSL Սերտիֆիկատների տեսակներ

SSL - Secure Sockets Layer – ցանցի միջոցով ծածկագրված տվյալների փոխանցման ստանդարտ է: SSL սերտիֆիկատը` ձեր կայքի դոմեյնի անհատական թվային ստորագրությունն է: Շատ կարևոր է, որ SSL սերտիֆիկատը ձեռք բերվի վստահություն ներշնչող ընկերության կողմից:

 

Դոմեյնի ստուգում: Տվյալ սերտիֆիկատի հաստատման ժամանակ, ստուգվում է միայն դոմեյնի ստուգում: Դա ամենա էժան և պարզ եղանակով ձևակերպվող սերտիֆիկատ է: Այն կարող է ձեռք բերել ցանկացած ֆիզիկական անձ կամ կազմակերպություն:

 

OV Ստուգվում է դոմեյնը և կազմակերպությունը: Շատ կարևոր է, որ դոմեյնը գրանցված լինի կազմակերպության անունով, այլ ոչ թե որևէ ֆիզիկական անձի անունով: Որոշ տեսակի սերտիֆիկատների համար ստուգվում են նաև կազմակերպության ռեկվիզիտները:

 

EV սերտիֆիկատը նախատեսված է միայն իրավաբանական անձերի համար: Տվյալ սերտիֆիկատի գրանցման համար կատարվում է կազմակերպության ամբողջական ստուգում: Ընկերության տվյալները վավերացվում են ստորագրությամբ և ընկերության կնիքով:

 

WildCard սերտիֆիկատները ապահովում են դոմեյնի բոլոր ենթադոմենների պաշտպանությունը: Քանակության որևէ սահմանափակում չկա:

 

SAN սերտիֆիկատները հնարավորություն են տալիս օգտագործել մեկ SSL սերտիֆիկատ մի քանի դոմենների համար: